• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:26
Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մանրամասներ Հրայր Թովմասյանի գործից. դատախազություն
Իրավունք
15:1827 Դեկ, 2019

Մանրամասներ Հրայր Թովմասյանի գործից. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Հ. Թ.-ն ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013 թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Հ. Թ.-ն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:

Այնուհետև,  շահադիտական դրդումներով՝ իր ենթակայության ներքո գործող պաշտոնատար անձանց միջոցով, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը՝ 2013 թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք են բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում, Հ. Թ.-ն հիշյալ նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թ. ապրիլը, ամսական ստացել է 800.000 ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 ՀՀ դրամ: 

Բացի այդ, 2012 թ. փետրվարին, Հ. Թ.-ն, շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ՝ իր օգտին օգտագործելով, արդարադատության նախարարության՝ իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով, աշխատանքից ազատելու, գործունեությունը կասեցնելու վերաբերյալ պարբերաբար սպառնալիքներ տալու եղանակով միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Վերջինս սպառնալիքների ազդեցության ներքո, չունենալով այլընտրանք, կախյալ վիճակից ելնելով, նոտարական պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններում 2012 թ. փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք, օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող, մինչև նոտարական պալատի կողմից վարձակալելն այլ անձանց կողմից 50.000 ՀՀ դրամ վճարով, իսկ այնուհետև՝ 85.000 ՀՀ դրամ վճարով վարձակալված հիշյալ անշարժ գույքը: Արդյունքում՝ Հ. Թ.-ն մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թ. հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 ՀՀ դրամի չափով վարձավճար:

Հարկադրված պայմաններում վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո նոտարական պալատի բնականոն գործունեությունն ապահովելու համար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով կիսավարտ վիճակում գտնվող վերը նշված՝ Հ.Թ.-ին փաստացի պատկանող տարածքում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, որի դիմաց նոտարական պալատի բյուջեից ծախսվել է 2.467.000 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, Հ. Թ.-ին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ  ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ ՀՀ գլխավոր դատախազի 26.12.2019 թ. որոշմամբ Հ. Թ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների առերևույթ կատարման համար նշված գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նկատի ունենալով, որ տարատեսակ անհիմն մեկնաբանություններ են հնչում՝ կապված ինչպես ՀՀ ՍԴ նախագահի գործառութային անձեռնմխելիության, այնպես էլ քրեական հետապնդման հարուցման համար Սահմանադրական դատարանի համաձայնությունն ստանալու հետ՝ հարկ ենք համարում այդ կապակցության նշել հետևյալը:

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Այսինքն՝ 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառութային անձեռնմխելիություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարության այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ: Այլ խոսքով, քրեական վարույթի կարգը, այդ թվում՝ դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների և պարտականությունների շրջանակը, այդ իրավունքների իրացման ընթացակարգերը և դրանց ապահովման երաշխիքները ծավալային և բովանդակային առումով սահմանվում են տվյալ վարույթի իրականացման ժամանակ գործող օրենքով: Բացառություն նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ վարույթ նախաձեռնելուց հետո է միայն փոխվում դատավարական ընթացակարգը և, ի տարբերություն վարույթ նախաձեռնելու պահին գործող օրենքի, վերացնում կամ սահմանափակում է դատավարության մասնակիցների իրավունքները կամ այլ կերպ վատթարացնում նրանց վիճակը:

Ներկայումս Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Հ. Թ.-ին մեղսագրվում են ենթադրյալ հանցանքներ, որոնք կատարվել են նրա՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, այսինքն՝ 2010-2014 թվականներին։

Թեև Հ. Թ.-ի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թ. Սահմանադրությունը, սակայն 2010-2014 թթ. ենթադրաբար կատարված և վերջինիս մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թ. օգոստոսին, այսինքն՝ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո:  Հետևաբար, հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանին մեղսագրվում են արարքներ, որոնք կապված չեն որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ նրա լիազորությունների հետ, վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու՝ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված որպես մեղադրյալ ներգրավելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Դիտումների քանակ52
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին 12:5827 Դեկ, 2019 Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին Իրավունք
  • Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց 12:0027 Դեկ, 2019 Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց Իրավունք
  • Ասել՝ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի համար, շռայլություն է. Զոհրաբյան 10:5610 Դեկ, 2019 Ասել՝ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի համար, շռայլություն է. Զոհրաբյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Վայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթ 14:5505 Օգս, 2026
  • Դրոնային հարձակումներ Թաթարստանում Wildberries-ի պահեստների վրա 14:4405 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3305 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3005 Օգս, 2026
  • Մեկանգամյա օգտագործման համար էին, այդ մարդկանց վրա նրանք խաչ են քաշել. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին 14:2405 Օգս, 2026
  • Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում 14:1605 Օգս, 2026
  • Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան 14:0505 Օգս, 2026
  • Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում 13:5605 Օգս, 2026
  • Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին 13:4505 Օգս, 2026
  • «Ֆոլկանիվ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ 13:2805 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել ՀՀ-ին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին 13:1505 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 13:0505 Օգս, 2026
  • Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը 13:0205 Օգս, 2026
  • ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան 12:4905 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան 12:3705 Օգս, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ 12:3005 Օգս, 2026
  • Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին 12:2305 Օգս, 2026
  • Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի 12:1505 Օգս, 2026
  • Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում 12:0405 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Օգս, 2026
  • Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը 11:5505 Օգս, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ 11:4605 Օգս, 2026
  • Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը 11:3705 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր 11:2805 Օգս, 2026
  • Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 11:2105 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 888 հատ. ՊԵԿ 11:1105 Օգս, 2026
  • Շրջանառության հարկման համակարգ․ ինչպես սկսել և իրականացնել բիզնես այս համակարգում 11:0305 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն 10:5405 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մարալիկ քաղաքում օգոստոսի 5-ին 10:4705 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության համագործակցության հարցեր 10:4305 Օգս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ 10:1605 Օգս, 2026
  • Հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձ է տեղափոխվել ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ 10:1105 Օգս, 2026
  • 2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով 10:0505 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:0005 Օգս, 2026
  • ԳՇ պետն անակնկալ այցով եղել է Սյունիքի դիրքերից մեկում 09:5905 Օգս, 2026
  • Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր 09:2605 Օգս, 2026
  • Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն․ հասցեներ 09:0405 Օգս, 2026
  • Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ 08:4905 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2005 Օգս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0405 Օգս, 2026
  • Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ 00:4605 Օգս, 2026
  • Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ 00:2705 Օգս, 2026
  • Շիրակի մարզպետը հետևել է ըմբշամարտի և ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների պարապմունքներին 00:1105 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է. Ռուբիո 23:3904 Օգս, 2026
  • «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները, ձեռք բերել մասնագիտություն, ստացել գերհզոր համակարգիչներ 23:1904 Օգս, 2026
  • Wildberries-ի պահեստները թիրախավորելով`Ուկրաինան ավելի շատ խնդիրներ է ստեղծում ՌԴ-ի համար. փորձագետ 22:5904 Օգս, 2026
  • Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ 22:4504 Օգս, 2026
  • Ես չեմ ուզում աշուն գարունով սահմանափակել, երբ կգա օրը կասենք մեր լուրջ խոսքը. Կարապետյան 22:3004 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի 22:1204 Օգս, 2026
  • Ելույթի համար հերթագրված երեք տասնյակ պատգամավոր, փոխադարձ մեղադրանքեր, թեժ քննարկում ԱԺ-ում 21:5704 Օգս, 2026
  • Անհամբեր սպասում ենք հարաբերությունների հետագա զարգացմանը. շնորհավորանքներ՝ վարչապետ Փաշինյանին 21:4004 Օգս, 2026
  • Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում 21:1804 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ալյուրի գողության մասին զրպարտությունից մինչև Լևոն Քոչարյանի արկածներ. ԱԺ թեժ նիստը 21:0004 Օգս, 2026
  • ՌԴ սահմանափակումների ազդեցությունը. ԿԲ հաշվարկները 20:5704 Օգս, 2026
  • Արուսյակ Վարդանյան. «Հիշողության զարթուցիչ» 20:4904 Օգս, 2026
  • Օգոստոս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4304 Օգս, 2026
  • Մարոկկոյից Իսպանիա ապօրինի մուտք գործած 72000 ներգաղթյալից մոտ 70000-ն արդեն վերադարձել է 20:3704 Օգս, 2026
  • Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը 20:2804 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:2604 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում 20:1904 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 4. 2026 20:0904 Օգս, 2026
  • Ջուզեպպե Ունգարետտիի «Մի մարդու կյանք»-ը՝ հայերեն 19:5704 Օգս, 2026
  • Պուտինը միգրացիոն վերահսկողության խստացման մասին օրենքներ է ստորագրել 19:4304 Օգս, 2026
  • Նուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինաշխատանքները 19:3404 Օգս, 2026
  • Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին 19:2104 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և Օմանի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում. Ռուբիո 19:1904 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Բայրամով 19:0604 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ում արդեն գործում է տարիներ առաջ դժվար իրագործելի թվացող ենթակառուցվածք. Փաշինյան 19:0004 Օգս, 2026
  • Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար 18:5304 Օգս, 2026
  • Նոր բացահայտում Հին Խնձորեսկում 18:4104 Օգս, 2026
  • Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ Փաշինյանին 18:3004 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը կարող են պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման շուրջ օգոստոսի 4-ին կամ 5-ին. Բեսենթ 18:2304 Օգս, 2026
  • Նոր համեր ու լայն տեսականի. Խորովածի 13-րդ փառատոնը՝ Ստեփանավանում 18:1304 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է 17:5804 Օգս, 2026
  • Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին 17:4904 Օգս, 2026
  • ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար 17:4404 Օգս, 2026
  • Օգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս Պետրոսյան 17:3504 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ 17:3104 Օգս, 2026
  • Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ 17:2604 Օգս, 2026
  • Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի 17:1904 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 17:1504 Օգս, 2026
  • Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան 17:1104 Օգս, 2026
  • Թոքերի հիվանդություններ. վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում 17:0404 Օգս, 2026
  • Գինեգործությունն ու նորագույն տեխնոլոգիաները 16:4604 Օգս, 2026
  • 8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Ալեքսանյան 16:3404 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3004 Օգս, 2026
  • Հանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր 16:2704 Օգս, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը 16:1604 Օգս, 2026
  • Իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում՝ 2024-2025-ին, «ՀայՓոստի» ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 մլն դրամով. Կոնջորյան 16:0704 Օգս, 2026
  • Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է 16:0604 Օգս, 2026
  • Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին 15:5604 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ 15:5404 Օգս, 2026
  • Նիդերլանդների և Գերմանիայի սահմանին անտառային հրդեհ է մոլեգնում 15:5104 Օգս, 2026
  • Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցեր 15:3604 Օգս, 2026
  • ՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը 15:2404 Օգս, 2026
  • Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին 15:1104 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. Բայրամով 15:0304 Օգս, 2026
  • Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք 15:0004 Օգս, 2026
  • Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հերթական հենակետը 14:5704 Օգս, 2026
  • Վերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ Փաշինյանին 14:5104 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015