• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ... 13:19
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:13
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ... 10:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 22:0627 Դեկ, 2019

2020-ին ոչ միայն պիտի պահենք տեմպը, այլև շոշափելի դարձնենք դրական փոփոխությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ
Մեծարգո փոխնախագահներ
Պարոնայք փոխվարչապետեր
Կառավարության հարգելի անդամներ
Երևանի մեծարգո քաղաքապետ
Զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ
Պետական այրեր
Հարգելի ներկաներ

Տոտալիտար համակարգում կառավարման մարմինները նրա համար են, որ վերահսկեն, հսկողության տակ պահեն, կառավարեն ամեն ինչ։ Ժողովրդավարական համակարգերում պետական կառավարման համակարգը պետք է առաջնորդվի հայտնի բժշկական սկզբունքով՝ չվնասել: Այսինքն՝ պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի չվնասելը, կամ եթե ավելի կոնկրետ արտահայտվենք, չխանգարելը երկրի տնտեսական, քաղաքական, հանրային բնականոն կյանքին։

Մեր կառավարությունը քաղաքական խնդիր է դրել՝ առաջնորդվելու հենց այսպիսի տրամաբանությամբ, և, ամփոփելով 2019 թվականը, բնականաբար, պիտի հարցադրենք, թե ինչքանով ենք կատարել այս խնդիրը, ինչքանով ենք լավ աշխատել 2019 թվականին։

Ընդհանուր առմամբ, եթե նայենք արդյունքներով, մենք ունենք լավ, երբեմն՝ շատ լավ, երբեմն՝ փայլուն արդյունքներ: Եվ ի՞նչ է սա նշանակում կամ ի՞նչ արձանագրում պիտի անենք ամբողջ ասվածի համատեքստում։ Պետք է խոստովանենք, որ մենք երբեմն աշխատել ենք լավ, երբեմն կամ տեղ-տեղ աշխատել ենք լավ, տեղ-տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ-տեղ աշխատել ենք վատ, տեղ-տեղ աշխատել ենք շատ վատ։ Սա մի արձանագրում է, որը թերևս շատ կարևոր է անել 2019 թվականն ամփոփելիս և 2020 թվականին նախապատրաստվելիս։

Ըստ էության, մենք պիտի խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում, մեծավ մասամբ, ավտորիտար համակարգի պայմաններում ձևավորված կառավարման համակարգում մենք փորձ ենք անում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս արձանագրումը ոչ թե պիտի որպես մեղադրանք հնչի, այլ պիտի հնչի՝ որպես մեր ընթացիկ իրականության արձանագրում և գիտակցում։ Մենք ճիշտ պետք է ախտորոշենք մեր խնդիրը, ճիշտ պետք է ձևակերպենք մեր հարցը, որպեսզի դրան ճիշտ պատասխաններ գտնենք։

Իսկ ո՞րն է այս իրավիճակին մեր պատասխանը։ Այս իրավիճակին մեր պատասխանը հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն է, որը մենք պետք է իրականացնենք հետևողական։ Այս իրավիճակի ճիշտ գնահատականը պետական կառավարման համակարգում գործող պաշտոնյաների աշխատանքի գնահատման անհատականացված մոտեցումն է, և այս իրավիճակի ճիշտ արձագանքը պետական կառավարման համակարգի գաղափարական ընդհանրության և ներդաշնակության հասնելն է։

Սա բավական դժվար լուծելի, բայց լուծելի խնդիր է, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Ես կարող եմ արձանագրել, որ կառավարության մակարդակում, ամեն ամսվա հետ, հիմա արդեն ավելի ու ավելի է զգացվում աշխատանքի թիմային տրամաբանությունը, ներդաշնակ աշխատանքը։ Դա, կարծում եմ, նկատելի է, և մենք այս պրոցեսը պետք է շարունակենք մինչև, համենայն դեպս, կատարելությանը հնարավորինս մոտիկ։

Մենք նույնատիպ խնդիրներ ունենք պետական կառավարման ողջ համակարգում։ Այսօր կառավարության համակարգում՝ նախարարություններում, պետական կառավարման մարմիններում կան լավ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան շատ վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Այսօր բոլոր համակարգերում մենք այս պրոբլեմն ունենք, բայց, ընդհանուր առմամբ, պիտի այս խնդրին մոտենանք հավասարակշռված, մտածված, նախագծված և յուրաքանչյուր դեպքում պետք է յոթը չափենք և մեկ կտրենք բոլոր դեպքերում։

Ընդհանրապես այս առումով մեզ շատ են մեղադրում՝ ասելով, որ մենք պետական կառավարման համակարգի նկատմամբ վերաբերմունքում բավարար չափով հեղափոխական չենք, բայց ես ուզում եմ մեր բոլորիս, ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նույնպես նույն մեթոդաբանությունն ուներ. դա յոթ անգամ չափված և մեկ անգամ կտրված հեղափոխություն էր, և, հետևաբար, դա այն մեթոդն էր, որը բերեց արդյունքի, և այդ արդյունքը միայն երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չէ։

Հայաստանում կային ուժեր, որոնց համար քաղաքական փոփոխությունն ինքնին նպատակ էր, և երբեմն ազդարարվում էր, որ դրան կարելի է հասնել ցանկացած միջոցով։ Մենք երբեք այդպես չենք մտածել, և մենք երբեք այդպես չենք մտածելու, որովհետև մեզ համար կարևորը ոչ թե փոփոխությունն է ինքնին, այլ փոփոխության բովանդակությունն է, խորքային բովանդակությունը։ Եվ այս մոտեցմամբ էր, որ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում մենք ունենք այն արդյունքները, ինչ ունենք։

Թույլ տվեք ասել, որ սա բացառիկ հետհեղափոխական տարի է։ Ես չեմ ասի, չեմ պնդի, որովհետև չեմ հասցրել ուսումնասիրել, որ աշխարհում ոչ մի երկրում այսպիսի նախադեպ տեղի չի ունեցել։ Ես այդպիսի պնդում չեմ անի, բայց եթե եղել է նույնիսկ, այդ նախադեպերը եղել են շատ քիչ, երբ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում հնարավոր է ապահովել առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, երբ հնարավոր է այսպիսի հսկայական քաղաքական փոփոխությունների արդյունքում ապահովել կայունություն Զինված ուժերում, իրավական համակարգում, դատական համակարգում, և ընդհանրապես երկրի կյանքի բոլոր ոլորտներում։

Ունենալ հեղափոխություն և չունենալ անկայունություն՝ սա ինքնին արդեն բացառիկ երևույթ է, և ես էլի ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ սա արդեն որոշակիորեն վկայությունն է Հայաստանի Հանրապետությունում պետականության և նրա ինստիտուտների կայացվածության։ Սա մենք պետք է խոստովանենք, և այս փաստից մենք պետք է ուրախանանք, այս փաստով մենք պետք է հպարտանանք։ Բայց մենք արձանագրում ենք, որ այն կայացվածության աստիճանը, որը կա, այո՛, մենք դրանով կարող ենք նաև հպարտանալ, բայց մեր ամբիցիաները, մեր ձգտումները գնալով ավելի ու ավելի մեծանում են, ավելի ու ավելի ընդարձակվում են, որովհետև դրանք մեր ամբիցիաները չեն, քավ լիցի, անհատների ամբիցիաների մասին չէ խոսքը։ Դա ժողովրդի՛, պետությա՛ն, պատմությա՛ն ամբիցիաների, հավակնությունների մասին է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր վատ աշխատանքի փորձը թողնենք 2019 թվականին և մեզ հետ վերցնենք այն բոլոր պոզիտիվը, որ ձևավորվել է 2019 թվականին և այդպես մտնենք 2020 թվական։

Հարգելի ներկաներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամների, ձեր նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմինների բոլոր աշխատողների Ամանորը և Սուրբ Ծնունդը և ցանկանալ, որ 2020 թվականին մենք ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019 թվականին, այլև ավելացնենք, ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք պոզիտիվ փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության քաղաքացիների և ընդհանրապես մեր ժողովրդի համար։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են, և մենք, իմիջիայլոց, ազատ և երջանիկ Հայաստանում։

Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան, արժանապատիվ պետություն է, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ լինելու է ավելի ազատ, ավելի ինքնիշխան և ավելի արժանապատիվ։

Շնորհակալություն»։
 

Դիտումների քանակ217
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • 168.am-ի տվյալները մտացածին են, Փաշինյանի վարկանիշը բարձր է. ԱԱԾ 21:2827 Դեկ, 2019 168.am-ի տվյալները մտացածին են, Փաշինյանի վարկանիշը բարձր է. ԱԱԾ Քաղաքականություն
  • Սա շրջադարձային ձեռքբերում է. Փաշինյան 15:2627 Դեկ, 2019 Սա շրջադարձային ձեռքբերում է. Փաշինյան
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Գյումրիում ճանապարհների վերանորոգման ընթացքին | ՈՒՂԻՂ 12:1327 Դեկ, 2019 Նիկոլ Փաշինյանը ծանոթանում է Գյումրիում ճանապարհների վերանորոգման ընթացքին | ՈՒՂԻՂ
Հիմա եթերում
Լրահոս
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015