Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս նոյեմբերը տնտեսական հաջողություններով ռեկորդային էր. Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 10,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:
«Շատ կարևոր է, որ ապրանքների արտահանման աճ ունենք՝ 25,7 տոկոսով, առևտրաշրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը՝ 4,8 տոկոսով: 11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5 տոկոս է»,- հայտարարել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ ցուցանիշները բավական լավն են, և պետք է արձանագրել, որ այն գաղափարախոսությունը, որը Հայաստանի իշխանությունը դրել է տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում: