Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների հետևանքով ոստիկանության 17 աշխատակից է տուժել, 26 մարդ ձերբակալվել է: Ցուցարարները բողոքել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վաճառքի մասին օրինագծի դեմ:
Բախումները են սկսվել, երբ ցուցարարները փորձել են վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, իսկ ուժայինները թույլ չեն տվել: Ի պատասխան՝ ցուցարարները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել: Բողոքի ցույցերի ժամանակ մարդ է մահացել: