Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավերի ձեռքբերման շուրջ:
Նրա խոսքով՝ Կերչի կամրջի կառուցումից հետո մի քանի լաստանավ հանվել է վաճառքի:
«Կարծում եմ, որ այդ հարցը հնարավոր է մատչելի գնով լուծել: Բանակցությունները շարունակվում են, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- լրագրողներին ասել է Մելքումյանը:
Պատգամավորի կարծիքով՝ հաշվի առնելով «Վերին Լարս» անցակետում առկա խնդիրները, շատ դժվար կլինի առանց լաստանավերի և Վրաստանում նավահանգիստ ունենալու լուծել բեռնափոխադրումների ծավալի ավելացման հարցը: