2000-ականներին հերթացուցակում ներառված և նախկին իշխանության օրոք չարաշահումների հետևանքով առ այսօր կացարանի սպասող մանկատան երկու տասնյակ շրջանավարտներ ստացել են բնակարան գնելու հավաստագիր:
Հավաստագրերը նրանց այսօր հանձնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա հիշեցրել է, որ այս տարի կառավարությունը հավանություն է տվել ծրագրին, և մոտ 2 մլրդ դրամ է հատկացվել 300 շրջանավարտի բնակարանային պայմանները բարելավելուն: Յուրաքանչյուրին կտրամադրվի ավելի քան 6 մլն դրամ: