Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական գործերով միջազգային համագործակցությունը: Առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի տարածքում պայմանական դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման իրավական հարաբերությունները:
Նախատեսվում է, որ կկարգավորվի իրավական փոխօգնության ոլորտում ծագող հարաբերությունները, օտարերկրյա պետությունների հետ կստեղծվեն իրավական փոխօգնության գործուն մեխանիզմներ: