Թուրքիան ու Ռուսաստանը մոտ են համատեղ արտադրության հրթիռ ստեղծելու համաձայնագիր կնքելուն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Մենք համաձայնագիրը կստորագրենք Թուրքիայում հրթիռի որոշ մասերի համատեղ արտադրության վերաբերյալ վերջնական համաձայնեցումից ու տեխնոլոգիաների փոխանակումից հետո»:
Այժմ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգի երկրորդ համալիրը գնելու վերաբերյալ: Երկրորդ համաձայնագրի բանակցությունները կավարտվեն մինչև 2020-ի ապրիլը:
Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ Թուրքիան բաց է ամերիկյան Petriot հրթիռներ գնելու վերաբերյալ բանակցությունների համար, եթե ամերիկյան կողմը դադարեցնի ռուսական զենիթահրթռային համակարգերից հրաժարվելու վերաբերյալ Անկարային ուղղված պահանջից: