Բիզնես-ստարտ՝ առայժմ համաժողովի տեսքով: Բիզնեսի ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերությունների հիմնադիրները ներկայացնում են իրենց սկզբունքներն ու փորձը և բիզնեսով զբաղվել ցանկացողներին խորհուրդներ են տալիս:
Պարզվում է՝ թյուր է այն կարծիքը, որ հաջողակ գործարար լինելու համար պարտադիր պետք է ապահովված ընտանիքից լինես: Բանախոսները սեփական օրինակով են ներկայացրել, թե ինչպես են քարը քարի վրա դրել և բացառապես ինքնուրույն հաջողության հասել:
Մեկ այլ կողմում էլ Բիզնես ստարտ էքսպո ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված ամենատարբեր ընկերություններն ու լուծումները կօգնեն սկսնակ բիզնեսին՝ ավտոմատացման, ֆինանսների, մարքեթինգի, թվային մարքեթինգի, կահավորման և այլ ոլորտներում: