«Երևան իմ սեր» հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի միջև ստորագրվել է հուշագիր, համաձայն որի՝ «Լուսէ» վերականգնողական կենտրոնում կստեղծվի մանկական ինտեգրացիոն սենյակ:
«Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ այդ հուշագիրն ազդարարում է փոխադարձ համագործակցության նոր սկզբի մասին:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան էլ հայտարարել է, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել նմանատիպ հուշագրի ստորագրման արարողությանը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Մարդկային անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի՝ 46 հազար 213 ԱՄՆ դոլար դրամաշնորհային օժանդակությունն այժմ կծառայի «Լուսէ» կենտրոնում զգայական ինտեգրացիայի սենյակի հիմնմանը՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ: Սենյակը երեխաների համար կստեղծի անվտանգ և բարենպաստ միջավայր»,- ասել է դեսպանը: