Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Դեկտեմբերի 13-ին ընդունեցի Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Շնորհավորեցինք միմյանց՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ:
Կարևորեցի և շնորհակալություն հայտնեցի Ամերիկայի Հայկական Համագումարի, ինչպես նաև մյուս ամերիկայի հայակական կազմակերպությունների երկարամյա ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»: