Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես արձագանքեց ԱՄՆ Սենատի կողմից դեկտեմբերի 12-ին ընդունված Հայկական բանաձևին:
«ԱՄՆ Սենատի որոշումը քաղաքական ցուցք էր: Ոչ մի իրավական պարտավորություն կամ հիմնավորում չկա: Պատմական, քաղաքական խնդիրներ են դրվում այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում բախվել իրենց վախկոտության հետ»,- CNNturk-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն: