Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին:
Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-20-ը ներառյալ»: