Դեկտեմբերի 16-ին մեկնարկելու է ձմեռային զորակոչը, որը կտևի մինչև հունվարի 31-ը: Հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար Հայաստան են վերադառնում երիտասարդներ և ցանկություն հայտնում ծառայել Արցախում: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ ավարտվել է զորակոչի նախապատրաստական աշխատանքը, և վստահեցրել, որ բոլոր զորամասերում սահմանված է խիստ վերահսկողություն: