Կառավարությունը երեք տարով երկարաձգեց «ԷյԲիՍի տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը: «ԷյԲիՍի տեքստիլ» ՍՊ ընկերությունը գործում է 2017 թվականից։
Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:
Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 175 նոր աշխատատեղեր` 189 հազար դրամ միջին աշխատավարձով: