Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում նշել է, որ տարեկան պետական պարտքը սպասարկելու համար ծախսվում է 180 մլրդ դրամ, ընդ որում, այնպիսի համաձայնագրերով, որոնք տարիներ շարունակ հաստատվել են առանց քննարկման: Գևորգյանի խոսքով՝ 2016-2017 թվականների ընթացքում՝ հեղափոխությունից առաջ, արտաքին պարտքն ավելացել է 1.7 մլրդ դոլարով: