Իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նվազեց ևս մեկ պատգամավորով: Ալեքսանդրե Էրքվանիան լքել է խմբակցությունը: Նա նշել է, որ որոշման պատճառներից մեկն էլ ընտրական համակարգն է: Էրքվանիան օրենսդիր մարմնում աշխատանքը կշարունակի որպես անկախ պատգամավոր:
Նոյեմբերի 4-ից, երբ խորհրդարանում «Վրացական երազանքը» տապալեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը, կուսակցության շարքերը լքեց 12 պատգամավոր: