Ռադարների էկրաններից անհետացած Չիլիիի C-130 «Հերկուլես» ռազմական օդանավը կործանվել է: Օդային փոխադրամիջոցում եղել է 38 ուղևոր: Օդանավի կործանման մասին հայտարարվել է ռադարների էկրանից անհետանալուց յոթ ժամ անց: Չիլիի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև միջազգային օդուժը, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հավանական ողջ մնացածներին փրկելու ուղղությամբ:
Ռազմական օդանավը թռիչքն իրականացրել էր Չիլիի հարավային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Անտարկտիկա: Օդանավում եղել է անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր: Այն աշխատակիցներ էր տեղափոխում նավթատար խողովակաշարի վրա աշխատանքներն իրականացնելու համար: