Խորհրդարանում այսօր շարունակում է քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գևորգ Գորգիսյանի ելույթին, նշել է՝ ասել կեղծ օրակարգ, դա այն տրամաբանությամբ է, որ Սերժը մեղավոր չէ, կողքիններն են մեղավոր: ԱԺ փոխնախագահը նշել է. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դատական իշխանությունը, դատարանը ոչ մի կապ չունեն կեղծված ընտրություններին գնահատական տալու հետ: ՍԴ դիմումի պատասխանը տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանան՝ ի՛նչ են գրել: Տիկին Տոնոյանն ասում է՝ նրանցից որևիցե մեկը մեր աչքի լույսը չէ, ինչո՞ւ, ինչո՞ւ չկա դրա բացատրությունը»:
Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշել է, որ հարկատուներն իրենց 71 տոկոս ձայնը տվել են ամեն ինչ փոխելու համար: Վստահեցրել է, որ այդ ամենն ավելի արագ կփոխվի: