Հայաստանի Սննդի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն կարող է խխունջներ մատակարարել Եվրոպա:
«Առաջին քայլն արվել է: ԵՄ-ն ճանապարհ բացեց, որպեսզի Հայաստանը խխունջներ արտահանի ԵՄ: Արտադրողներ կան»,- գրել է Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում:
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գործում է խխունջների ֆերմա: Ներկայումս ֆերմայում կա մոտ 15 հազար խեցեմորթ: Ֆերմեր Վահե Ամիրխանյանը պնդում է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, առաջին խմբաքանակը` մոտ 10 տոննա դելիկատես, կառաջարկվի տեղացի գուրմաններին:
Եվրոպայում խեցեմորթների անսահմանափակ պահանջարկ կա, գները նույնպես գրավիչ են: