Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ: Նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանության ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: