ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների նախագիծը, որն առնչվում է զինվորական ծառայության ժամանակ ինքնասպանության դեպքերին:
ԲՀԿ-ն առաջարկում է խստացնել ինքնասպանության հասցնելու համար նախատեսվող պատիժը: Նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով փաստաթուղթը, հայտնեց, որ այցելել է հոգեբանական խնդիր ունեցող զինծառայողներին և նրանց մեծ մասի փոխանցմամբ՝ իրենց հրապարակային նվաստացրել են: