ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով Corriere della Sera թերթին տված հարցազրույցից մի հատված: Նա մասնավորապես գրել է. «Հռոմում հարցազրույց տվեցի Corriere della Sera թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետևյալ հարցուպատասխանն էր.
Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:
Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»: