• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
Բաց հարթակ. 44-օրա պատերազմից հետո որոշեցի վերջնական տեղափոխվել Հայաստան. Սոնա Բաց հարթակ. 44-օրա պատերազմից... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեծագույն մարտահրավերը մեզ համար այսօր դատական անկախ համակարգի կայացումն է. վարչապետ
Իրավունք
16:0826 Նմբ, 2019

Մեծագույն մարտահրավերը մեզ համար այսօր դատական անկախ համակարգի կայացումն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստերի դահլիճում մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի բացմանը:

Համաժողովին մասնակցում էին Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ավելի քան 30 երկրի օմբուդսմաններ և 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների տնօրինության վարչության ղեկավար Մարկուս Յագերը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, Վենետիկի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Հերդիս Թորգեյսդոտիրը, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների աֆրիկյան ցանցի նախագահ, Եգիպտոսի մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆայեկը, ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան և ուրիշներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներդրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն գերնպատակներից է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, ժողովրդավարական հասարակությունը և ժողովրդավարական երկիրը:

15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, այդ ինստիտուտի վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, թե ինչպիսի ազդեցություն կունենա այն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Բայց կարող ենք արձանագրել, որ այդ ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում կայացել է և անուրանալի նպաստ է ունեցել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պետք է արձանագրել, որ այս 15 տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի և կառավարության, իշխանության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել: Բավական է արձանագրել, որ Մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների միջև առկա խոր հակասությունների արտահայտություն: Բայց մենք համոզված ենք կամ առնվազն հույս ունենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար նոր պայմաններ և նոր միջավայր են ստեղծվել, ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ և նոր միջավայր են ստեղծվել, որովհետև հեղափոխությունն արել են մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես ընդունված է ասել, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները, և ուրեմն հեղափոխությունը պետք է ստեղծի և  անհրաժեշտորեն ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդն իսկապես՝ ոչ միայն դեկլարատիվ, այլև փաստացի բարձրագույն արժեք է, և նրա իրավունքների պաշտպանությունը՝ կառավարության, իշխանության առաջ դրած առաջնային խնդիր:

Սա իհարկե չի նշանակում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առնվազն նույնպիսի առաջնահերթություն է, ինչպիսի առաջնահերթություն է մարդու իրավունքների պաշտպանության համար: Եվ այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ ես և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովը մեծապես կարևորում ենք, որովհետև համարում ենք այս ողջ գործընթացում մեր կարևորագույն դաշնակիցներից մեկը՝ ի դեմս Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի:

Ընդհանրապես մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է հենց առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությանը, որովհետև այդ պաշտպանությունը, մարդու իրավունքները հենված են այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում հավասար են օրենքի առաջ, և մարդկանց անհավասարություններն օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում են կոռուպցիա: Եվ երբ Հայաստանի կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, առաջին հերթին դրա արդյունքը մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակը պետք է լինի: Երբ Հայաստանի կառավարությունը պայքարում է մենաշնորհների դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա, տվյալ դեպքում՝ սեփական բարեկեցությունը կառուցելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի վրա:

Մենք այսօր արձանագրում ենք, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք մեծ օրակարգ մարդու իրավունքների պաշտպանության առումով: Բայց կարող ենք արձանագրել, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարևորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի: Առաջինը 2018 թվականի դեկտեմբերին մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններն առաջինն էին մեր երկրի պատմության խորհրդարանական ընտրությունների մեջ, որոնց արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում, և որոնց արդյունքները կասկածի տակ չդրվեցին ո՛չ միջազգային հանրության կողմից, ո՛չ էլ հայաստանյան հանրության կողմից: Ընդհակառակը, դրանք լայնորեն գնահատվեցին բոլոր դիտորդների կողմից՝ տեղական և միջազգային, որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական:

Եվ շատ կարևոր է արձանագրել այն մարտահրավերները, որ մենք այսօր ունենք: Առաջին մարտահրավերը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր, աներկբա, ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը, թույլ տվեք ասել, հիմա Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, և դա 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է: Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ անձի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից: Այս հարցում մենք, իհարկե, աներկբա գնալու ենք առաջ:

Մեծագույն մարտահրավերը մեզ համար այսօր դատական անկախ համակարգի կայացումն է: Մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին, և այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է՝ ունենալ իսկապես անկախ դատական համակարգ: Ես ուզում եմ արձանագրել մեր կառավարության կամքը: Մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը: Մենք ընդհանուր առմամբ և սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն: Բայց երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի ցույց դրեց իր կամքը՝ գործնական և քաղաքական, հրաժարվել դատական համակարգի նկատմամբ վերահսկողության պրակտիկայից, պարզվեց, որ դա որոշակի դաշտ է բացում նրանց համար, ովքեր նախկինում վերահսկողություն ունեին դատական համակարգի նկատմամբ, և նրանք սա գնահատեցին որպես հնարավորություն, որ իրենք կարող են շարունակել վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ՝ այսպիսով փորձելով հետ պտտել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:

Այսօր հստակ արձանագրում եմ, որ Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների, այնպես որ այդ դատական համակարգը լինի իրապես անկախ, լինի Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության առանցքային ինստիտուտներից մեկը:

Մենք այսօր մեծ պրոբլեմներ ունենք ընդհանրապես իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված: Այդ պրոբլեմներն օբյեկտիվ են, որովհետև այդ համակարգերը շատ երկար տարիներ աշխատել են մի միջավայրում, այնպիսի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը: Հետևաբար, նոր միջավայրում մեզ հարկավոր է ունենալ նոր իրավապահ համակարգ նույնպես: Թույլ տվեք ասել, որ այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Մարդու իրավունքների պաշտպանին մենք դիտարկում ենք որպես կատալիզատոր մեր կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման համար: Մենք գնահատում ենք որպես հակակշիռ մեր թեկուզ ամենալավ, ամենաբարի, ամենաժողովրդավարական նպատակների գնահատման առումով: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Մարդու իրավունքների պաշտպանը հենց այդպիսի դերակատարում ունեն, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանում իշխող քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ կանի, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները՝ որպես ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ինստիտուտներից մեկը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն ինստիտուտի հիմնադրման առիթով: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ ավելի կլավանա, և դա կլինի ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության և մարդու իրավունքների պաշտպանության հակադրության, այլ այդ երկու ինստիտուտների համագործակցության արդյունք»:

Հաջորդիվ վարչապետը ներկա է եղել «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը և մարտահրավերները ժամանակակից աշխարհում» թեմայով քննարկմանը, որում զեկույցներով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների աֆրիկյան ցանցի նախագահ, Եգիպտոսի մարդու իրավունքների ազգային խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆայեկը և ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՄԻՊ-ի գործառույթների իրականացման համար չկան և չեն կարող քաղաքական խոչընդոտներ լինել. ԱԺ նախագահ 12:3526 Նմբ, 2019 ՄԻՊ-ի գործառույթների իրականացման համար չկան և չեն կարող քաղաքական խոչընդոտներ լինել. ԱԺ նախագահ Քաղաքականություն
  • Աշխարհի լավագույն ծիրանը Հայաստանում է. Նիկոլ Փաշինյան 22:0121 Նմբ, 2019 Աշխարհի լավագույն ծիրանը Հայաստանում է. Նիկոլ Փաշինյան Տնտեսություն
  • Ժողովրդավարությունը մեր ազգային արժեքն է․ Նիկոլ Փաշինյան 17:4321 Նմբ, 2019 Ժողովրդավարությունը մեր ազգային արժեքն է․ Նիկոլ Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015