• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ինչո՞ւ է թանկացել բենզինը․ էներգակիրների շուկայի վիճակն ու տնտեսական ռիսկերը Ինչո՞ւ է թանկացել բենզինը․... 20:00
Էրդողանը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում. «Հարևաններ» Էրդողանը կարող է կրկին... 19:56
Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուրը կգտնի իր գործընկերոջը․ ՀՀ նախագահ
Տնտեսություն
18:0022 Նմբ, 2019

Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուրը կգտնի իր գործընկերոջը․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին:

Մինչ գագաթնաժողովի բացումը Հայաստանի նախագահը գրառում է կատարել բանկի Պատվավոր հյուրերի գրքում։

Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին։ Նշելով, որ Արևելյան գործընկերությունը միավորում է Եվրամիությունն ու Եվրոպայի արևելքում և Կովկասում գտնվող վեց երկրների, և որ այս տարի նշվում է ԱլԳ հիմնադրման 10-ամյակը՝ նա ասել է, որ նախաձեռնության անդամ 6 երկրները միմյանցից շատ տարբեր են իրենց բնակչության թվով, տնտեսությամբ, քաղաքական կառուցվածքով, աշխարհաքաղաքական ու առևտրային ուղղվածությամբ: Առևտրի տեսանկյունից ԵՄ-ն նրանց բոլորի համար հիմնական գործընկերներից է: 

«ՎԶԵԲ-ը մշտապես նշում է, որ մենք երկարաժամկետ բարեկամներ ենք,- ասել է բանկի նախագահը։ - Արևելյան գործընկերության տարածաշրջանը հարուստ է և խոստումնալից ներդրողների համար: Տասնամյակներ շարունակված հաջող համագործակցությունից հետո այժմ ժամանակն է նայել առաջ: Մենք ՎԶԵԲ-ում հավատացած ենք, որ քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է լինեն լավ կառավարումը և օրենքի գերակայությունը»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցել է Արևելյան գործընկերության երկրներին՝ կառուցելու կայուն տնտեսություն՝ կենտրոնանալով երեք ոլորտների վրա: «Առաջինը՝ մենք անցում ենք կատարել դեպի ավելի դինամիկ տնտեսություն՝ բարելավելով գործարար միջավայրը,- ասել է Յոհաննես Հանը: - Երկրորդ՝ մենք բարելավել ենք գործընկեր երկրների կարողությունը՝ օգտվելու ԵՄ և միմյանց հետ համագործակցության առավելություններից: Մենք նաև աջակցություն ենք ցուցաբերել գործընկեր երկրներին՝ հասնելու մակրոտնտեսական կայունության: Ես քաջալերում եմ ձեզ բոլորիդ՝ բիզնես հանրությանը, ինչպես նաև մյուսներին, շարունակել ներդրումներ կատարել այս տարածաշրջանում: Այստեղ մեծ ներուժ կա»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի վարչապետների, Վրաստանի փոխվարչապետի հետ մասնակցել է «Խթանելով աճը. հնարավորություններ ներդրողների համար» խորագրով լիագումար քննարկմանը։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, ներդրումային միջավայրի ու մթնոլորտի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև մարտահրավերները։

Մինչ քննարկումը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ կատարած հիանալի աշխատանքի համար: «Ես անձամբ գիտեմ, որ դա հեշտ չէ, քանի որ տարիներ առաջ՝ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ես խորհրդատվություն էի տրամադրում ՎԶԵԲ նախագահներին»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Կատարած աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ հանձնակատարին և մաղթել նոր հաջողություններ։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողները մտնեն Հայաստանի պես փոքր շուկա ունեցող երկիր, նախագահ Սարգսյանն ասել է, որ կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է պետք ներդրումներ անել Հայաստանում: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը: - Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն բնակչություն, սակայն, փոքր երկիր լինելով, համաշխարհային ազգ է:

Արտասահմանում բնակվում է 4-5 անգամ ավելի շատ հայ: Նրանց մեծ մասը նաև ՀՀ քաղաքացիներ են: Ես ամեն ամիս ստորագրում եմ մարդկանց բազմաթիվ դիմումներ, ովքեր ստանում են Հայաստանի անձնագիր: Ուստի, երբ մտածում եք Հայաստանի մասին, պետք է մտածեք փոքր պետության, բայց համաշխարհային ազգի մասին: Մեր շուկան 15 միլիոնանոց շուկա է, ոչ թե 3 միլիոնանոց: Արտասահմանում բնակվող շատ հայեր, հատկապես հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում: Ուստի, երբ մտածում ենք Հայաստանում ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ կան տեղացի հայեր, համաշխարհային հայեր և այլք:

Երկրորդը՝ հայկական շուկան փոքր է, սակայն մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և սպասում ենք դրա վերջնական վավերացմանը, որպեսզի ավելի ու ավելի մոտ լինենք ԵՄ-ին թե՛ տնտեսական կապերի, թե՛ առևտրի, թե՛ այլ առումներով: Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, ինչը հավելյալ 170 մլն մարդ է ենթադրում: Հայաստանը կարող է լինել դարպաս ցանկացածի համար, ով ուզում է ներդրումներ անել տարածաշրջանում:

Էլ չեմ խոսում այն փաստի մասին, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի մասին համաձայնագրեր ստորագրում ԵԱՏՄ և նախկին Խորհրդային Միության անդամ երկրների հետ։

Երրորդը՝ դուք կարող եք վստահել Հայաստանին: Մեկուկես տարի առաջ մենք ունեցանք հեղափոխություն, որի ղեկավարները շատ անցնցում կերպով դարձան կառավարության անդամներ։ Դա հեղափոխություն էր, որը ստացավ թավշյա անվանումը։

Սա մի երկիր է, որտեղ ձեր խոնարհ ծառան՝ նախագահը, առանց վախենալու, առանց թիկնապահների փողոցներով քայլեց դեպի այնտեղ, որտեղ 200-300 հազար մարդիկ ցույցի էին դուրս եկել: Դուք կարող եք վստահել Հայաստանին, մեր երկրում անգամ ամենամեծ փոփոխությունները կարող են իրականացվել շատ հանգիստ։

Դուք կարող եք Հայաստանին վստահել ձեր գումարները: Եթե հազարավոր տարիներ հետ դառնանք, մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում հայերը հայտնի էին որպես առևտրականներ, թանկարժեք զարդեր պատրաստողներ: Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դուք կարող եք վստահել Հայաստանին: Կարող եք ձեր գումարը վստահել Հայաստանին՝ որպես պետության և որպես ֆինանսական կենտրոնի: Հայաստանի բանկային սեկտորն այն քչերից է, որը ներկայացնում է միջազգային բանկային ոլորտը: Մեր երկրում ունենք մեծ եվրոպական բանկեր, տարածաշրջանային, ռուսական և այլ բանկեր: Եվ բանկային համակարգը մեզ մոտ շատ կայուն է:

Հայաստանը փոքր երկիր է, բայց հարուստ է բնական պաշարներով՝ պղնձով, ոսկով, գյուղատնտեսական ներուժով: Նա հարուստ է նաև ջրով: Բնությունն արտադրում է շուրջ 8 մլրդ խորանարդ մետր ջուր: Հայաստանն օգտագործում է միայն 1 խորանարդ մետրը: Մենք կարող ենք մեր պաշարները կիսել մեր հարևանների հետ:

Սա փոքր, սակայն հարուստ երկիր է, չունի նավթ կամ գազ, սակայն ունի այլ հարստություններ: Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով: Խորհրդային Միությունում նա հայտնի էր որպես մի վայր, որտեղ խիստ զարգացած էին ակադեմիական գիտությունը, հետազոտությունները: Երբ նայում ես 10-12 միլիոնանոց հայկական համայնքին, որտեղ էլ որ նրանք լինեն՝ Արգենտինայից Նյու Յորք, Լիբանան կամ Կալկաթա, նրանք ամեն տեղ առաջինը կառուցում էին եկեղեցի, ապա՝ դպրոց: Հայաստանը մի վայր է, որտեղ դպրոցի երկրորդ դասարանից սովորեցնում են շախմատ խաղալ:

Եվ վերջապես, Հայաստանը կենտրոնացած է ապագայի վրա, այդ իսկ պատճառով մեր բնական պաշարների վրա հիմնված արդյունաբերությունների հետ մեկտեղ մենք կենտրոնանում ենք նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ տեղեկատվության կառավարման վրա: Անգամ երկրի նախագահն ունի իր՝ նախագահական նախաձեռնությունը, քանի որ նախագահը նաև մաթեմատիկական մոդելավորման մասնագետ է:

Ուստի ես հրավիրում եմ ձեզ Հայաստան: Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը»։

Ի պատասխան այն հարցի, թե ինչ մարտահրավերներ կան, նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բոլորս համաձայնեցինք, որ շատ ընդհանրություններ ունենք ոչ միայն պատմականորեն, մշակույթի առումով, այլև տնտեսական գրավչության տեսանկյունից: Կարծում եմ՝ բոլորս միասին կարող ենք շատ ավելի գրավիչ լինել, քան անհատապես: Կուզենայի տեսնել համատեղ նախագծեր, որոնք կիրականացնենք Վրաստանի հետ միասին, որը աջակցություն կստանա ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի կողմից:

Հայաստանը երիտասարդ երկիր է ոչ թե բնակչության տարիքի, այլ ոգու առումով: Երկրում մեծ թվով ստարտափներ են գործում: Մենք երիտասարդ ժողովուրդ ենք, և, որպես այդպիսին, ուրախ չենք, որ ունենք 7 տոկոսանոց տնտեսական աճ: Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք ավելին:

Որպես երկրի նախագահ՝ պետք է նշեմ, որ Հայաստանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Հպարտ եմ, որ մեր հասարակությունը փոխվում է՝ դառնալով ավելի ժողովրդավար, բաց քաղաքացիական հասարակություն: Սա Հայաստանում փոփոխությունների հիմքն է: Այս աշխարհը դառնում է շատ ավելի անկանխատեսելի ու բարդ, և պետք է ավելի ժողովրդավար դարձնես սեփական երկիրդ, ամուր քաղաքացիական հասարակությամբ, տնտեսական աճի ազատությամբ:

Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Այս հարցում կարևոր է ունենալ իմունիտետ: Ես զգացողություն ունեմ, որ իմ երկրում մենք ի վերջո հասնում ենք նրան, որ ոչ թե պայքարենք կոռուպցիայի դեմ, այլ ստեղծենք հասարակություն, որն ունի իմունիտետ ընդդեմ կոռուպցիայի: Արագ աշխարհը, արագ փոփոխությունները, արագ որոշումները ժամանակ են պահանջում՝ երկիրն անձեռնմխելի դարձնելու համաշխարհային ռիսկերից: Եվ դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ ոչ մի կոռուպցիա, պետք է լինի ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, բաց տարածք ներդրումների և բոլորի համար»:

Ամփոփելով իր խոսքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հետևյալ ուղերձն է հղել․ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, շատ սերտ հարաբերություններ ունի ԵՄ-ի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետ: Սա եզակի երկիր է, որը մոտ հարաբերություններ ունի Եվրոպայի և Եվրասիայի, հյուսիսի և հարավի հետ:

Ես հրավիրում եմ եթե ոչ գալիք, ապա դրան հաջորդող տարում ՎԶԵԲ-ի՝ նման մի հանդիպում էլ կազմակերպել Հայաստանում՝ կենտրոնանալով ԵՄ և ԵԱՏՄ միջև հնարավոր համագործակցության վրա»։

Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին և իր գործընկերներին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների: «Դրանցից մեկը կլինի հայտնի «Մտքերի գագաթնաժողովը», որի թեման լինելու է արհեստական բանականությունը, տնտեսական կառավարումն ու աշխարհաքաղաքականությունը,- ասել է Հայաստանի նախագահը: - Գագաթնաժողովին կմասնակցեն բարձրաստիճան միջազգային գործիչներ: Ցանկանում եմ ձեզ նաև հրավիրել հաջորդ տարի մեզ մոտ կայանալիք Doing Business մեծ համաժողովին, որը կազմակերպվում է Չինաստանի հետ: Եվ վերջապես, հրավիրում եմ բոլորիդ սեպտեմբեր-հոկտեմբերին գալ Հայաստան, որտեղ կազմակերպվելու է հայտնի STARMUS-ի 6-րդ փառատոնը: Սա լինելու է տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության, արվեստի և բիզնեսի փառատոն: Այն նվիրված է լինելու «Ապոլլոն-Սոյուզ» թռիչքին, մասնակցելու են տիեզերագնացներ, գործարարներ, երաժիշտներ:

Հաջորդ տարի բոլորիդ հրավիրում եմ Հայաստան»,- ասել է ՀՀ նախագահը։

Դիտումների քանակ24
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն 17:4721 Նմբ, 2019 Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն Տնտեսություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026
  • Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով. ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ 11:0018 Սեպ, 2026
  • Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 10:5018 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 10:3618 Սեպ, 2026
  • Հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊ 10:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ | 18.09.2026 10:0018 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0018 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում 09:4918 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3818 Սեպ, 2026
  • Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում 09:2318 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:5918 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ 08:2318 Սեպ, 2026
  • Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից 08:1718 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը 08:0018 Սեպ, 2026
  • Միացյալ Նահանգները իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար 00:5718 Սեպ, 2026
  • Եղանակային անոմալիաների հետևանքով Ռումինիայում բույսերի կրկնակի ծաղկում է սկսվել 00:2118 Սեպ, 2026
  • Ոչ ոք չի կարող Կանադային թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել 00:0018 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում 23:5117 Սեպ, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց 23:1517 Սեպ, 2026
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015