ՀՀ ոստիկանությունը Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։ Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին դեղատունը և հայտնբերեցին 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի է դարձել, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։ Վերջինս ևս հայտնաբերվել, բերման է ենթարկվել ու ձերբակալվել։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։