Հայաստանի մշակութային, հանրային, զբեսաշրջության և մեդիա ոլորտի մի խումբ ակտիվիստներ այցելել են Արաքսի ազատ առևտրի գոտի և փոխգործակցության հուշագրեր են կնքել տեղի զբոսաշրջության ոլորտում ակտիվ երկու միությունների հետ: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` երկօրյան այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հադիպումներ է ունեցել ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենի, փոխտնօրենների և մյուս տնօրենների հետ:
Արաքսի ազատ գոտու կազմակերպությունը հայկական պատվիրակության համար կազմակերպել է այցելություններ այդ շրջանի զբոսաշրջության, կեցության, ժամանցային, պատմական կենտրոններ:
Փոխանցվում է, որ այցելությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները, Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի պետական և մասնավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Արաքսի ազատ գոտին Իրանի հյուսիս-արևմուտքում է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանի զրոյական կետում: Արդյունաբերական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների կողքին տարածաշրջանը զբոսաշրջության զարգացման համար ունի բնական և պատմական լուրջ ներուժ: