Հունգարիայի կին ակտիվիստները պահանջում են, որ երկիրը ստորագրի Ստամբուլյան կոնվենցիան՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը:
«Կանայք հանուն կանանց և ընդդեմ բռնության» հասարակական կազմակերպության վիճակագրության համաձայն՝ Հունգարիայում յուրաքանչյուր հինգերորդ կինը ենթարկվում է ֆիզիկական բռնության: Անցյալ տարվա ութ ամիսների ընթացքում 27 հունգարուհի է սպանվել իրենց զուգընկերների կողմից:
Կանանց իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ պետությունը պետք է լինի փոփոխությունների նախաձեռնողը: