Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փելոունը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը բաց նամակ են հղել ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պենտագոնին՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը: Կոնգրեսականները կոչ են արել պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում: ԱՄՆ Պաշտպանության նախարարության ծրագրով 2019-ին Ադրբեջանին նախատեսվում է հատկացնել 42.9 մլն դոլար, իսկ Հայաստանին՝ 2,8 մլն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն 40 տոկոսով մեծացրել է Հայաստանին հատկացվող ընդհանուր ֆինանսական օգնության ծավալը, որը կազմել է 60 մլն դոլար: