2 օր առաջ կալանքից ազատ արձակված Արսեն Բաբայանը, որը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, այսօր հայտարարել է, որ ինքն ապօրինի կերպով է գտնվել անազատության մեջ։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի խոսքով՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից, և իր կալանավորումը նաև այդ նպատակն ուներ։ Արսեն Բաբայանը այսօր նաև հայտնել է, որ պատրաստվում է զբաղվել իրապաշտպան գործունեությամբ։