Հրաժարական ներկայացրած և Մեքսիկայում ապաստանած Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ մինչև իր պաշտոնանկությունը երկրի անվտանգության ծառայության աշխատակիցներին փորձել են կաշառել 50 հազար դոլարով՝ իրեն հանձնելու համար: Մորալեսը չի հայտնել, թե ով էր պատվիրատուն: Նախագահի պատասխանատվությունը ստանձնել է ընդդիմադիր սենատոր Ժանին Անիեսը: Իշխանության անցումը հաստատել է Սահմանադրական դատարանը, այն ստացել է բոլիվիական բանակի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության, ինչպես նաև ԱՄՆ-ի և Բրազիլիայի աջակցությունը: 90 օրից Բոլիվիայում կանցկացվեն նախագահի նոր ընտրություններ: