Գյուղապահովագրությունը գործում է, սակայն ֆերմերները չեն շտապում ապահովագրել այգիները: Այսպես է նաև բոլոր այն երկրներում, որտեղ վաղուց գործում է գյուղապահովագրության համակարգը: Ապահովագրական պայմանագրերի վաճառքի բում սպասվում է հունվար-փետրվարին: Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունից հորդորում են՝ մինչև վերջին պահը չսպասել: