Շիրակի մարզում այս տարի ընդհանուր առմամբ 13.5 մլրդ դրամի կապիտալ աշխատանքներ են իրականացվել վարկային և պետական միջոցներով։ Վերակառուցվել են համապետական, միջպետական նշանակության, միջհամայնքային ճանապարհահատվածներ։ Գյումրու փողոցների 50 տոկոսից ավելին այժմ հիմնանորոգված է։