Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին:
Ավինյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է ավելի խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ համագործակցությունը ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին՝ ԵՄ-ի ցուցաբերած աջակցության համար:
Ավինյանը և Վիկտորինը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, թվայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներին վերաբերող վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ներառական աճի մոդելին, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրին: