Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը փաստական տվյալներ է ձեռք բերել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի դիմաց 150 դրամ տեղական վճար։
Սակայն համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և Բյուրական համայնքի, ինչպես և համայնքի տարածքից դուրս գործող կազմակերպությունների հետ ջրի սպառման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել։
Ըստ քննության՝ այս պահին հայտնի տվյալների՝ 2014-2019 թվականների ընթացքում այդ կազմակերպությունները սպառել են ընդհանուր 24 հազար խմ-ից ավելի ջուր, որի դիմաց Բյուրական համայնքի բյուջե չի փոխանցվել 3 մլն 600 հազար դրամից ավելի գումար, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։