Զինված հարձակում է տեղի ունեցել Բուրկինա Ֆասոյի կանադական Semafo ընկերության ավտոշարասյան դեմ: Ողբերգական դեպքի ժամանակ մահացել է 37 մարդ, վեց տասնյակից ավելի մարդ վիրավորվել են:
Հանքարդյունաբերող ընկերության աշխատակիցներին փոխադրող 5 ավտոբուսները պայթեցվել են, որից հետո հրաձգություն է սկսվել:
Սա վերջին 15 ամսվա ընթացքում Semafo ընկերության դեմ իրականացված երրորդ հարձակումն է: