Բուրկինա Ֆասոյում գրոհայինները զինված հարձակում են իրականացրել հյուսիսային շրջանի մզկիթներից մեկի վրա: Ահաբեկչության հետևանքով մահացել է 16 մարդ: Կան երկու վիրավորներ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են: Զոհվածներից 13-ը սպանվել են սրբավայրի ներսում, մյուս երեքը մահացել են ստացված վնասվածքներից: Բուրկինա Ֆասոյում ակտիվ գործունեություն է ծավալում իսլամական երկու խոշոր խմբավորում: