Այս տարի կլիմայի փոփոխության թեմային նվիրված և մոլորակի տարբեր հատվածներում անցկացված բողոքի ակցիաների ու ցույցերի ժամանակ ամենահաճախ հնչած բառակապակցությունը՝ «կլիմայական գործադուլ» (climate strike), ճանաչվել է տարվա արտահայտություն:
Նման որոշման են հանգել Collins հեղինակավոր բառարանի խմբագիրները, իսկ այդ մասին գրում է The Guardian պարբերականը:
Ամեն տարի բառարանի խմբագիրները 9.5 մլրդ բառ են ուսումնասիրում և կազմում նոր 10 բառերի ու արտահայտությունների ցուցակ, որոնցից մեկն էլ ստանում է «Տարվա արտահայտություն» կոչումը:
«Կլիմայական գործադուլ» (climate strike) բառակապակցությունը նույնացվում է բողոքի այն տեսակի հետ, որի ժամանակ քաղաքացին բացակայում է աշխատանքից կամ կտրվում է ուսումնական գործընթացից՝ կլիմայի փոփոխությունների դեմ քայլեր ձեռնարկելու պահանջով ակցիաներին միանալու համար: