• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ի հետ գործարքից հետո Իրանը պետք է հրաժարվի միջուկային և հրթիռային ծրագրերից. Թրամփ. «Հարևաններ» ԱՄՆ-ի հետ գործարքից հետո... 20:30
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, ոչ էլ՝ անգլերեն. Ավետիս Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 01:24
Վենսը ռազմական համագործակցության փակ դռներ բացեց. փորձագետ Վենսը ռազմական համագործակցության փակ... 19:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:3206 Նմբ, 2019

Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները

ՀՀ ԱԳ նախարարն Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Արևելյան գործընկերության նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը ելույթ է ունեցել և պատասխանել հարցերին:

«Շնորհակալություն: Ես հետադարձ հայացք եմ գցում Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը, անցած տասը տարիներին, վերհիշում` թե ինչպես այդ գաղափարն առաջացավ, ինչի մասին կարելի է քննարկել և  խորհրդակցել մեր լեհ և շվեդ ընկերների հետ: Բայց հետ հայացք գցելով այս տասը տարիներին, դիտարկելով ներկա փուլը և հետագա տասը տարիները` կարծում եմ, որ դրա ռազմավարական կարևորությունը դժվար է գերագնահատել: Հիշեք՝ 30  տարի առաջ, ուղիղ 30 տարի առաջ՝ Բեռլինի պատի փլուզումը, ազատության հաղթանակը, ժողովրդավարության, մարդու իրավունքների գաղափարախոսության գերակայությունը. այս ամենը նշանակություն ունեն նաև այսօր: Աշխարհի ռազմավարական դասավորվածությունը շատ տարբեր էր նրանից, ինչ մենք ունենք այսօր: 

Կարծում եմ, տերմինաբանության առումով նույնպես առկա է իներցիա, թե ինչպես ենք մենք տեսնում Եվրոպան, Եվրամիությունը, ինչպիսին մենք գիտեինք այն 90-ականներին և ինչ ունենք այսօր: Ես պնդում եմ, որ Արևելյան գործընկերությունը հարևանություն չէ, այլ այն Եվրոպայի արևելյան հատվածն է: Եվ հենց դրանում է կայանում Արևելյան գործընկերության կարևորությունը: Այն Եվրոպայի արևելքը չէ, այլ ընկած է Եվրոպական միության արևելքում, իսկ Եվրոպական միությունն ամբողջ Եվրոպան չէ: 

Մյուս կարևորագույն մարտահրավերն արժեքների, ընդհանուր արժեքների պահպանումն է: Մենք պետք է ընդունենք, որ առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում: Այո, ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ անցյալ տարվա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ընդհանուր արժեքներին հավատարիմ լինելու շնորհիվ: Այս 28 տարիների ընթացքում՝ սկսած Հայաստանի անկախությունից, մենք հայտարարել ենք դրա մասին: Եղել են բազմաթիվ սայթաքումներ, մենք անցել ենք բազում դժվարությունների, ողբերգության միջով, սակայն հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետև ձևավորվել էր համապատասխան հիմք, և եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձևավորվել էր մի սերունդ, որը ունակ եղավ դուրս գալու և իրականացնելու այդ հեղափոխությունը: 

Սակայն ընդհանուր արժեքները ենթարկվում են մեծ ճշնման և ոչ միայն Արևելյան գործընկերության շրջանակներում: Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջև. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների: Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում ընդհանուր արժեքների առումով, ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Դրա մասին պետք է շատ բաց խոսենք: 

Ոչ ազատական ժողովրդավարությունների երևույթը նույնպես արժանի է դիտարկման: Դուք բոլորդ տեղյակ եք Բրեքսիթի մասին: Դա Եվրոպական միության վերջը չէ, այլ վկայում է Եվրոպայի բազմազանության մասին: Ուստի՝ սա այն է, ինչ մեզ դարձնում է մեծ պատկերի մի մասնիկ: Մենք բոլորս ունենք մեր անհատական օրակարգը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում, ես կարծում եմ, որ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում կարևորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց և հանգեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Այն տարբերվում է Ասոցացման համաձայնագրերից, սակայն, ըստ էության, համադրելի՝ առանց Խոր և ընդարձակ ազատ առևտրի համաձայնագրի: Ուստի՝ այո, մենք ունենք երկկողմ տարբեր օրակարգեր, սակայն պատկանելության զգացումը, Եվրոպայի ավելի մեծ պատկերը հենց այն է, ինչն ընկած է Արևելյան գործընկերության հիմքում: Եվ ես այն դիտարկում եմ մարտահրավերների ավելի լայն պատկերի մեջ. մարտահրավերներ, որոնց մենք բախվում ենք այսօր աշխարհում՝ ոչ թե անհատապես, մենք բոլորս ունենք անվտանգության տարբեր մարտահրավերներ, ոչ միայն հավաքական, այլ գլոբալ մակարդակով՝ Եվրոպայի համատեքստում, կարծում եմ՝ ահա այստեղ մենք պետք է հաշվարկենք, թե ինչ է Արևելյան գործընկերությունը Եվրոպայի ավելի լայն համատեքստում: 

Մենք ունենք շատ կարևոր գործիքներ և միջոցներ, և դուք անդրադարձաք դրանց: Սրանք բոլորը շատ կարևոր են՝ թվայնացումից մինչև TENT և մնացած ամենը, ինչ մենք ունենք՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավորություն, մինչև փոքր և միջին ձեռնարկատիրություն. սրանք ենք գործիքները: Սակայն ես անդրադառնում եմ Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը և հենց դրանում եմ տեսնում վերջինիս արժեքը գալիք 10 տարիների համար: Շնորհակալություն»,- իր ելույթում նշել է Մնացականյանը:

Արտգործնախարարից հետաքրքրվել են, թե առաջիկա հինգ, տասը տարում ինչպիսին կցանկանա տեսնել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ։

«Նախքան հարցին անդրադառնալը, կցանկանայի նշել, որ Հայաստանի մասով լավ աշխատանք է կատարվել։ Այս ամռանն արված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այսինքն, լավ աշխատանք է տարվել հաղորդակցության մասով։ Ես լիովին համաձայն եմ արտահայտված տեսակետների հետ, դա հենց այն է, ինչ ես ի նկատի ունեմ, երբ խոսում եմ արդյունավետ բազմակողմանիության ռազմավարական կարևորության մասին, հատկապես մենք՝ փոքր պետություններս, կախված ենք դրանից: Սա արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ:

Հինգ, տասը տարվա հեռանկարի առնչությամբ այն է, թե մենք ինչպես ենք շարունակելու օգուտ քաղել Եվրոպական Միության, Եվրոպայի հետ, Եվրոպայի շրջանակներում հարաբերություններից։ Կարծում եմ՝ կարևոր մարտահրավերը Եվրոպայի արևելյան հատված լինելու գաղափարի տարածումն է Եվրոպայի այլ մասերում։ Լեհաստանն ու Շվեդիան կարևոր դեր են խաղացել՝ որպես Արևելյան գործընկերության հայեցակարգի զարգացման շարժիչ ուժ։ Կարծում եմ՝ փոխադարձ կախվածության զգացումի, ամբողջ Եվրոպայի համար Արևելյան գործընկերության կարևորության գաղափարի տարածումն ամենակարևոր մարտահրավերն է: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք: ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք։ Մենք ի ցույց ենք դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և այլ հարցերում։ Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք և առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և այստեղ է, որ Եվրոպական Միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը, և դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են:

Մենք ունենք հարաբերությունների այս էվոլյուցիան, և դա շարունակական է: Մենք այն դիտարկում ենք մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերների առավել լայն համատեքստում, իսկ մեր անվտանգության մարտահրավերները բավական ընդգրկուն են և նպատակահարմար չէ դրանք ներկայացնել քննարկման այս ձևաչափում: Սակայն անվտանգության տեսակետից ԵՄ-ը հանդիսանում է կարևոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել քսանութ տարի և շարունակելու են կարևոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարևրությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք և շարունակվելու են նույն ոգով: Շնորհակալություն»,- պատասխանել է ԱԳ նախարարը։

Նախարար Մնացականյանին հարցրել եննաև, թե ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել համագործակցության առումով։

«Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում: Հայ ժողովուրդը նպաստում է ընդհանուր անվտանգության, ընդհանուր զարգացման կոլեկտիվ զգացողությանը։ Սա կարևոր է բոլորիս համար։ Չեմ նշում գինու, կոնյակի, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման լավ օրինակների մասին, որոնք հստակ, գործնական օրինակներ են։ Իսկ ի՞նչ ենք մենք տալիս այս համագործակցությանը։  Առաջարկում ենք այն, ինչին հենց ուղղված է համագործակցությունը։ Դա ընդհանուր եվրոպական տան զգացումն է։ Համաձայն եմ, որ իրականում գալիք տասը տարիների առնչությամբ մենք ունենք լավ կառուցվածքային երկխոսության փայլուն գործընթաց. դա պետք է պահպանվի: Գոյություն ունեն բազում լավ, հետաքրքիր գաղափարներ, որոնք ընդգծում են այն։ Այսօր ընդհանուր բնույթի քննարկում ենք անցկացնում, սակայն կարծում եմ նշածս կառուցվածքային երկխոսության ձևաչափում առկա են բազում հետաքրքիր գաղափարներ առ այն, թե ինչպես ենք միասնաբար նպաստելու ընդհանուր տան գաղափարին։ Սա է ամենակարևորը»,- նշել է նախարար Մնացականյանը։

Դիտումների քանակ20
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ստոկհոլմում մեկնարկել է ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությունը. ԱԳՆ 13:4405 Նմբ, 2019 Ստոկհոլմում մեկնարկել է ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությունը. ԱԳՆ Քաղաքականություն
  • Մատենադարանում կայացել է ԱլԳ 10-ամյակին նվիրված Living Smart-empowering Youth խորագրով համաժողով 18:0009 Հոկ, 2019 Մատենադարանում կայացել է ԱլԳ 10-ամյակին նվիրված Living Smart-empowering Youth խորագրով համաժողով Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն բոլոր անհրաժեշտ անվտանգության երաշխիքների առկայության դեպքում. Զելենսկի 12:1912 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել 12:0812 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Փտր, 2026
  • Դաշնակցությունը պետք է հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ. Արթուր Հովհաննիսյան 11:5712 Փտր, 2026
  • Եվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը 11:5212 Փտր, 2026
  • Պետական ստանդարտից դուրս ՀՀ օրհներգի տարբերակներ միացնելը կարգելվի. որոշում 11:4512 Փտր, 2026
  • Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցում համաձայնության չեն հասել 11:3512 Փտր, 2026
  • Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել 11:2312 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման և նորարարության ոլորտներում 11:1812 Փտր, 2026
  • Այսօրվա հայրենասիրությունն ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին. Հակոբ Հակոբյան 11:0912 Փտր, 2026
  • Կաթնաղբյուր պոմպակայանի հոսանքազրկման պատճառով Էրեբունի վարչական շրջանի մի շարք փողոցներում ջուր չի լինի 11:0312 Փտր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0012 Փտր, 2026
  • Ես իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություններ անել. Հակոբ Հակոբյան 10:4712 Փտր, 2026
  • Դեսպան Վահե Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին 10:2912 Փտր, 2026
  • «Սիրո տոն»-ը՝ «Նարեկացի» արվեստի միությունում 10:1612 Փտր, 2026
  • Խստացնել քրեական քաղաքականությունը. Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել է Արմավիրի դատախազության 2025-ի աշխատանքը 10:0712 Փտր, 2026
  • Լուրեր 10։00 | ԱԹՍ-ի ցուցադրումը Հայաստան-ԱՄՆ ռազմատեխնիկական գործակցության կանաչ լույսն է. վարչապետ 10:0012 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0012 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 09:3712 Փտր, 2026
  • Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են 09:1512 Փտր, 2026
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 08:5812 Փտր, 2026
  • 75 տուն Երասխում՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 08:4212 Փտր, 2026
  • Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում անվադողերի վերանորոգման կետ է այրվել 08:1412 Փտր, 2026
  • Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան զոհեր և վիրավոր 08:0212 Փտր, 2026
  • «Մտածելակերտ». թերլեմեզյանցիների ստուգատես-ցուցահանդեսը 01:0612 Փտր, 2026
  • Լսողության վերականգնում՝ ոսկրային հաղորդման սարքի միջոցով 00:5612 Փտր, 2026
  • Համաձայն ենք Ռուսաստանի հետ նորից հանդիպել. Զելենսկի 00:3112 Փտր, 2026
  • Դուք պաշտպանում եք ռազմական հեղաշրջման կոչ անողին. ԱԺ փոխնախագահը՝ ընդդիմությանը 00:1112 Փտր, 2026
  • ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը 23:5211 Փտր, 2026
  • Քարաթափումներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ մեքենաներ են վնասվել 23:4211 Փտր, 2026
  • Մի ԱԹՍ ցույց տալու իմաստը ՀՀ-ԱՄՆ ռազմատեխնիկական գործակցության կանաչ լույսն էր. վարչապետ 23:2711 Փտր, 2026
  • Պատգամավորները Բրյուսել կգործուղվեն 23:0011 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Նորվեգիայի դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումներում 22:4611 Փտր, 2026
  • Վիլնյուսում տեղի են ունեցել Հայաստանի և Լիտվայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ 22:3311 Փտր, 2026
  • Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը՝ նոր ձևաչափով 22:1811 Փտր, 2026
  • Հարցազրույց Արեգ Քոչինյանի հետ 22:0311 Փտր, 2026
  • Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր 21:5611 Փտր, 2026
  • Հայկ Կոնջորյանը Աթենք կգործուղվի 21:4211 Փտր, 2026
  • Դավիթ Մելիքյանը՝ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար 21:2411 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Մեծամորի ատոմակայանի փակվելը ՀԸԳՀ համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը. վարչապետ 21:0011 Փտր, 2026
  • Փետրուար 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5511 Փտր, 2026
  • 2025-ը շրջադարձային տարի էր. առողջապահության նախարարն ամփոփել է կատարված աշխատանքները 20:4911 Փտր, 2026
  • Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել 20:4111 Փտր, 2026
  • Հայաստանն ամեն ինչ անելու է, որ ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղին վերակառուցվի. Եղոյան 20:3411 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.02.2026 20:2911 Փտր, 2026
  • Լեհաստանը չի միանա Խաղաղության խորհրդին. Դոնալդ Տուսկ 20:2511 Փտր, 2026
  • ՆԱՏՕ-ն սկսում է «Արկտիկական ժամապահ» զսպման ծրագիրը 20:2111 Փտր, 2026
  • Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ 20:1611 Փտր, 2026
  • Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 10,8 միլիոն ռուբլով 20:1211 Փտր, 2026
  • Հելունագործ խաղալիքներ՝ բնական թելերից 20:0811 Փտր, 2026
  • Կենսաթոշակը և նպաստը կանխիկ ստացող քաղաքացիները կարող են մինչև մարտի 5-ը առցանց եղանակով անցում կատարել անկանխիկ եղանակի. ԱՍՀՆ 20:0111 Փտր, 2026
  • ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում. Նեթանյահու 19:5611 Փտր, 2026
  • Ձյուն, մառախուղ և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 19:4911 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 11 Փետրուար․ 2026 19:4111 Փտր, 2026
  • «Ես վերևից նայում եմ, ախպերս». Վաղարշապատի ընտրություններում ուղղորդելու համար 6 անձ է ձերբակալվել 19:3311 Փտր, 2026
  • ԱԺ–Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2711 Փտր, 2026
  • Մտադիր ենք զարգացնել փոխշահավետ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ. Պեսկով 19:2211 Փտր, 2026
  • Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին. ԵԽ պատգամավորներ 19:1311 Փտր, 2026
  • Մեր 3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են. ԿԳՄՍ նախարար 19:0511 Փտր, 2026
  • Լուրեր 19։00 | Որքան կսպասի ՀՀ-ն ՌԴ պատասխանին․ երկաթուղու հատվածների վերակառուցման հարցը՝ օրակարգում 19:0011 Փտր, 2026
  • Ավանեսյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին 18:5811 Փտր, 2026
  • Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը 18:5011 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարը և դեսպան Հովլանդը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում 18:4311 Փտր, 2026
  • Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյան 18:3011 Փտր, 2026
  • Նետաձիգ, միլիարդներ և պարտատոմս. ԱՏՁՄ-25 18:2111 Փտր, 2026
  • Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է. վարչապետ 18:1311 Փտր, 2026
  • Սևանա լճում հունվարին 1 սանտիմետրով ավելի ջուր ունենք. ՇՄ նախարարը՝ 2017-ից սկսած ցուցանիշների մասին 18:0611 Փտր, 2026
  • Միջուկային հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտության ճանապարհով. Արաղչի 18:0111 Փտր, 2026
  • Այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 17:5411 Փտր, 2026
  • Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ. Պեսկով 17:4811 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել ենք այս թեման. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի ժամանակակից տեխնոլոգիաների մասին 17:4111 Փտր, 2026
  • «Այո՛, կարող ենք. ինքնավստահությունը կարևոր արժեք է». Ժաննա Անդրեասյանը՝ գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին 17:3211 Փտր, 2026
  • Պաշտոնապես ասում եմ՝ ժամանակն է, որ լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ վերադասավորվի. Փաշինյան 17:2511 Փտր, 2026
  • ՀՀ-ն շարունակում է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման աշխատանքները. Արման Խաչատրյան 17:1711 Փտր, 2026
  • Եթե անձը մի քանի կատեգորիաների մեջ է մտնում, ապա կիրառվում է առավելագույն բարենպաստ նորմը. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 17:0911 Փտր, 2026
  • Անահիտ Մանասյանը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների մասին 17:0211 Փտր, 2026
  • ԵՄ երկրների մեծ մասը հավանություն է տվել Վրաստանի դիվանագիտների համար առանց վիզայի ռեժիմի կասեցմանը 16:5511 Փտր, 2026
  • ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները 16:4911 Փտր, 2026
  • Ռուսաստանը կխնդրի ԱՄՆ-ին պարզաբանել Վենեսուելայի նավթային գործարքներին մասնակցելու արգելքը. Պեսկով 16:4211 Փտր, 2026
  • Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 16:4011 Փտր, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3011 Փտր, 2026
  • Ունեցանք նախադեպ, երբ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել ռազմատեխնիկական փոխգործակցություն 16:2711 Փտր, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2025-ին 19 մլրդ 22 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1611 Փտր, 2026
  • Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 16:0611 Փտր, 2026
  • ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման համար պետք է 200–300 մլն դոլարի ներդրում. Եղոյան 16:0011 Փտր, 2026
  • Ավտովթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում․ կան տուժածներ 15:5711 Փտր, 2026
  • Իրանը և Ռուսաստանը մեղադրել են Starlink-ին միջազգային իրավունքի խախտման համար. Bloomberg 15:4811 Փտր, 2026
  • Ես հակադաշնակցական չեմ, երբեք չեմ եղել և հիմա էլ չեմ. Հակոբ Հակոբյան 15:4411 Փտր, 2026
  • ՔԿ նախագահը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցությունը և կիբեռանվտանգության առաջնահերթությունները 15:3911 Փտր, 2026
  • ԿԿՀ-ն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքը հանգեցրել է վարքագծի կանոնակարգի 64-րդ կետի խախտման. Մարիամ Գալստյան 15:3611 Փտր, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ առաքելության ղեկավարին սահմանային կայունության գործում ներդրման համար 15:2511 Փտր, 2026
  • ԿԿՀ-ն կարծում է՝ կա խախտում, բայց լիազորությունը պետք է դադարեցվի կամ չդադարեցվի, դա հանձնաժողովին չի առնչվում. Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին 15:1911 Փտր, 2026
  • Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը 15:0311 Փտր, 2026
  • Լուրեր 15։00 | Հարաբերությունների զարգացման նման տեմպ Հայաստանը չի ունեցել որևէ երկրի հետ. փորձագետներ 15:0011 Փտր, 2026
  • Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը 14:5411 Փտր, 2026
  • Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում 2025-ին նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է 14:4411 Փտր, 2026
  • Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը խորանում է․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services-ի պատվիրակության հետ 14:3511 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3011 Փտր, 2026
  • Թրամփը հիանում է Ադրբեջանով և Հայաստանով. Վենս 14:2511 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ 14:1511 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015