Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո: Ելույթից հետո ադրբեջանցի պատվիրակները հարցեր են ուղղել նրան, Մնացականյանը նրանց հիշեցրել է սեփական պատմության սև էջերի մասին: