Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն: Հայաստանի 8 քաղաքացիներ ծառայության են անցել ԱԻՆ փրկարար ծառայության համակարգում, իսկ 13 փրկարարներ՝ ստացել հերթական սպայական կոչումներ: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է աշխատակիցներին և մաղթել անփորձանք, պատասխանատու ծառայություն: