Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ նոյեմբերի 28-ին:
Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ արտգործնախարարի նախկին տեղակալ Գրիգորի Կարասինի միջև:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ երկու երկրների միջև «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով երկխոսությունը պետք է շարունակվի:
Ի դեպ, նոյեմբերի 28-ին նախանշված հանդիպման մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ երկխոսության օրակարգում կքննարկվեն առևտրատնտեսական, տրանսպորտային և երկու երկրների միջև հումանիտար կապերի զարգացման առանցքային թեմաները: Քննարկման կդրվի նաև Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հարցը: