Գայայան, որը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում և սահմանակից է Բրազիլիային և Վենեսուելային, ունի 780 հազար բնակչություն։
Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով՝ Գայանայի տնտեսական աճը 2024 թվականին կավելանա 86 տոկոսով, մինչդեռ 2019-ին այն կազմել էր ընդամենը 4,4 տոկոս։ Տնտեսական աճը 14 անգամ կգերազանցի Չինաստանի տնտեսության աճի տեմպերին։
Հարավային Ամերիկայի միակ անգլախոս երկիրն իր հաջողությամբ պարտական է 2015 թվականին հայտաբերված նավթի ծովային պաշարներին։ Հիմնադրամի գնահատմամբ՝ երկրի ՀՆԱ-ն ներկայիս 4 միլիարդից 2024-ին կհասնի 15 միլիարդ դոլարի։
Համեմատության համար նշենք, որ եթե Սաուդյան Արաբիայի նավթի ծովային պաշարներից մեկ բնակչին ընկնում է 1900 բարել նավթ, ապա Գայանայի մի բնակչին կընկնի 3900 բարել։