ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Ցուցակում ներառվել են Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մերձավորներից 9 հոգի։
ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում հայտնված մարդիկ ներգրավված են արտերկրում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների և Իրանի քաղաքացիների սպանությունների ու խոշտանգումների մեջ:
Պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց թվում են Խամենեիի որդին՝ Մոջթաբան, Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամադ Բաղերին, Խամենեիի վարչակազմի ղեկավար Մոհամադ Գոլպայեգանին, Վահիդ Հաղանիանը, որը համարվում է Իրանի առաջնորդի «աջ ձեռքը»: