«Գազպրոմ Արմենիա» ընկերության, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և բնակիչների համագործակցության շնորհիվ գազիֆիկացվել է Նուբարաշենի Բ թաղամասը:
Մասնավոր տնատիրությամբ կառուցապատված այդ տարածքում գազամատակարարման խնդիրն առկա էր ավելի քան երեք տասնամյակ: Անցկացվել է շուրջ 3 կմ երկարությամբ նոր գազատար:
Ներտնային ցանցի մոնտաժումից հետո օրեր անց 80 ընտանիք հնարավորություն կունենա օգտվելու կապույտ վառելիքի առավելություններից՝ այդկերպ նաև ապահովելով բնակարանների ջեռուցման հիմնական աղբյուրը: