Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակվել է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Բյուջետային հայտեր են ներկայացրել նախագահի, խորհրդարանի, վարչապետի աշխատակազմերի ղեկավարները: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմը նախատեսում է եկող տարվա բյուջեից ստանալ ավելի քան 22 մլրդ դրամ՝ 11 ծրագրի ու 41 միջոցառման համար: