Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակում է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Դա այնքան կարևոր է հայ ժողովրդի համար»,- գրել է նա:
Քարդաշյանն այդ պատմական բանաձևի ընդունման քվեարկության արդյունքներն անհավատալի է անվանել: