Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանելու SkyPower ընկերության պատվիրակությունը. այն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլեկտրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովի շրջանակում: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: