ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել մսի վաճառքով զբաղվող 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ սպանդանոցների կառուցման գործում: Վստահեցրել է, որ ՍԱՏՄ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն:
2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: ՍԱՏՄ ղեկավարը շեշտել է, որ սպանդանոցային ծագման մսեղիքով սպառողներին ապահովելու համար ներդրվելու են առավելագույն ջանքեր: