Հայաստանի բնակչության հանրագումար հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է շվեյցարական Credit Suisse բանկի՝ համաշխարհային հարստության մասին զեկույցում:
Ի դեպ, զեկույցում ՀՀ-ն դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին, որտեղ «տեղավորվել» է նաև մեր հարևան Վրաստանը՝ 37 մլրդ դոլար հանրագումար հարստությամբ: Փոխարենը՝ Ադրբեջանն է որակվել միջինից բարձր եկամտով երկիր՝ 83 մլրդ դոլար հարստությամբ:
Ըստ Credit Suisse-ի՝ 2019-ին ՀՀ 1 քաղաքացու հարստության միջին չափը կազմել է 19,517 հազար դոլար: Միջնագիծն անցնում է 8,309 հազար նիշով, ինչը նշանակում է, որ բնակչության կեսի հարստությունն այդ նիշից ցածր է, կեսինը՝ բարձր:
Վրաստանում նույն ցուցանիշը 12,609 հազար և 5,226 հազար դոլար է, Ադրբեջանում՝ 11,865 հազար և 5,150 հազար դոլար: